Զբոսաշրջիկը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ տոնածառն ընկել է նրա գլխին
ԱյլՍինգապուրից Մալայզիա ժամանած զբոսաշրջիկը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Կուալա Լումպուր առևտրի կենտրոնում տոնածառն ընկել է նրա գլխին։ Այս մասին հայտնում է տեղական Harian Metro հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 44-ամյա Ջուլիուս Լին իր կնոջ ու դստեր հետ եկել է Մալայզիա՝ Սուրբ Ծնունդը նշելու։ Տոնի նախօրեին ընտանիքը շրջում էր առևտրի կենտրոնով, և տղամարդու վրա հանկարծակի ընկել է առաստաղից կախված զարդարանքը։
«Դա տեղի ունեցավ այնքան արագ։ Իմ երեխան նույնպես կարող էր տուժել, եթե չլիներ մանկասայլակի մեջ», - ասել է Լիի կինը: Նա հավելել է, որ տղամարդը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։