Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում 

Երբևէ պատահե՞լ է, որ մի գեղեցիկ օր քեզ հայտարարեն, որ այլևս որևէ երկրի քաղաքացի չես. CivilNet

Անուշ Պետրոսյան

Եթե քո 16 տարեկանը լրացել է, ապա ամենայն հավանականությամբ դու ունես անձնագիր: Գուցե նույնիսկ երկուսն ունես՝ տարբեր գույների։ Քո ուղեղում վաղուց դրոշմված է, որ անձնագիրն անձը հաստատող փաստաթուղթ է։ Այսինքն, այդ փաթտաթուղթն ապացուցում է, որ դու կաս, գոյություն ունես, այս մոլորակում ապրելու պաշտոնական իրավունք ունես։ Անգամ շներն ու կատուները, որոնց բախտը տանտիրոջ հարցում բերել է, ունենում են անձնագիր։ Տեղից տեղ են ճամփորդում, տանտերերի հետ բնակության վայր փոխում. օրենքով ունեն դրա իրավունքը։

Իսկ երբև եղե՞լ է, որ բախվես անձնագրային խնդիրների։ Հավանաբար վիզաների հետ կապված ունեցել ես հարցեր, դիմել ես, հերթագրվել, սպասել։ Ինչքա՞ն ժամանակում է խնդիրդ լուծվել՝ մեկ շաբա՞թ, մեկ ամի՞ս, մեկ տարի՞․․․

Երբևէ պատահե՞լ է, որ մի գեղեցիկ օր քեզ հայտարարեն, որ այլևս որևէ երկրի քաղաքացի չես։ Աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչն ես, բայց անգամ մի կարգին անձնագիր չունես։

Քեզ երբևէ ասե՞լ են, որ այն անձնագիրը, որով դու տարիներ շարունակ համարվում էիր քո երկրի քաղաքացին, այլևս չի գործում։ Քանի որ դու արդեն երկիր չունես։

Քեզ երբևէ ասե՞լ են, որ քո անձնագիրն իսկական չէ՝ իբր ճամփորդական է։

Քեզ երբևէ ասե՞լ են, որ այն պետությունը, որին դու ամբողջ կյանքում հարկեր ես վճարել, պարտաճանաչ մասնակցել ես ընտրություններին, համարել ես քեզ այդ երկրի լիիրավ քաղաքացի, սերունդներիդ ապագան կապել ես այդ երկրի հետ, գրչի մեկ հարվածով դադարում է գոյություն ունենալուց։

Գրչի մեկ հարվածով դու դառնում ես փախստական՝ պարզապես անտուն ու անհայրենիք մնացած մեկը։ Գրչի մեկ հարվածով դու կորցնում ես այն, ինչին տարիներ շարունակ կուրորեն հավատացել ես, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայն կամ լուռ երազել ես։

Գրչի մեկ հարվածով դու կամ փախչում ես քո տնից, որ փրկես ֆիզիկական գոյությունդ, կամ մնում ես, որ մեռնես։

Մոռացա նշել աշխարհի կողմից անտեսված մեկ փաստի մասին․ գրչի մեկ հարվածին նախորդել են ռմբակոծությունների և հրետակոծությունների հազար ու մեկ հարվածներ։ Ընդատվել են հազարավոր երիտասարդ կյանքեր, քանդվել են բազմաթիվ ընտանիքներ, կոտրվել են անթիվ-անհամար սրտեր։ Գրչի մեկ հարվածով հայրենիքում ապրելու չափից բարձր վճարած քո գինը չեղարկվել է։ Նոր գներ են սահմանվել նոր ազգերի համար, իսկ քեզ քո հայրենիքում ապրել պարզապես արգելվել է։

Եթե քեզ երբևէ չեն ասել, որ քո անձնագիրը ոչ այլ ինչ է, քան թղթի անպետք կտոր, ապա ես քեզ շնորհավորում եմ։ Դու արցախցի չես։ Դու չգիտես, թե ինչ է տուն-տեղ թողնելն ու գաղթի նվաստացուցիչ ճամփով անցնելը։ Դու չգիտես, թե ինչ է կյանքն արդեն որերորդ անգամ զրոյից սկսելը։

Եթե դու հացի երկարաշունչ հերթերից հետո չես հայտնվել անձնագրային բաժնի երկարաշունչ հերթերում, չես լսել խճճված ու անհասկանալի բացատրություններ, թե ինչու պետք է քո կապույտ անձնագիրը փոխարինվի մեկ այլ կապույտ անձնագրով, ապա շնորհավորում եմ: Դու արցախցի չես։

Եթե դու այդպես էլ չհասկացար, թե այդ ո՛ր երկրի քաղաքացին ես եղել վերջին 30 տարիների ընթացքում, եթե հիմա դեռ նոր պետք է «իսկական քաղաքացիություն» ձեռք բերես, ապա ես քեզ չեմ շնորհավորում, որովհետև դու հավանաբար արցախցի ես։

Եթե դու ամբողջ կյանքում նվիրված աշխատել ես քո երկրում, որ գոնե ծերությունդ հանգիստ վայելես, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ նույնիսկ մեկ դրամ թոշակ չես ստացել, ապա ես քեզ չեմ շնորհավորում, որովհետև դու հավանաբար արցախցի ես։

Եթե դու ամեն օր քնում ու արթնանում ես երանի տալով այն օրերին, երբ դու ապրում էիր քո «ոչ իսկական» անձնագրով, բայց քո տանը, քո հողում, ապա ես քեզ չեմ շնորհավորում։ Դու հաստատ արցախցի ես, և քո ճակատին խոշոր տառերով դաջված են կորստի ու ցավի հետքերը։ Հավանաբար դու էլ կորցրել ես քո տեղն ու խաղաղությունն այս մեծ աշխարհում, ու չգիտես՝ կվերագտնես այն մի օր, անգամ եթե լուծես անձնագրիդ հարցը։ Անգամ եթե մի օր դառնաս աշխարհի լավագույն երկրի քաղաքացին։

Անուշ Պետրոսյանը մինչև 2020-ի պատերազմը բնակվել է Շուշիում, քաղաքի կորստից հետո տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտում։ 2023-ին Անուշն արդեն Ստեփանակերտից բռնի տեղահանվել է և եկել Հայաստան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետ
Ամենադիտված