Երևանը Մոսկվայի հետ դաշինքը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն խոստումների հետ. Լավրով
Արտաքին ՔաղաքականՊաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը, և Մոսկվայի հետ ժամանակիփորձություն անցած դաշինքը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների անբարյացակամ քայլերը»,- ասել է Լավրովը:
«Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է Հարավային Կովկասում ռազմավարական դաշնակից»,-ասել է Լավրովը: