«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․ Քերոբյան (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու 2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ) Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ) Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան 

2023-ին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ. Փաշինյան

Սպորտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս նախորդ տարում մեր արձանագրած սպորտային ցուցանիշների առիթով։ Այդ ցուցանիշները վստահություն են տալիս, որ այն քաղաքական որոշումները, որ մենք կայացնում ենք, առնվազն ճիշտ ընթացք ունեն։

Հիշում եք, երբ որոշում էինք կայացրել, որ պետք է մարզիկներին, ովքեր առաջին հաջողություններն են ունենում, կամ հաջողության առաջին նախանշաններն են ցույց տալիս, պետք է իրենց հաջողության ճանապարհին ուղեկցենք։ Այս առումով, հաճույքով եմ ուզում արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից երկու մարզիկ ստանում են ամիսը մեկ միլիոն դրամ և ավելի աջակցություն, 24 մարզիկ ստանում են 500 հազար դրամ և ավելի աջակցություն, 64 մարզիկ ստանում են 100-ից 500 հազար դրամ ամենամսյա աջակցություն։

Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև պիտի առավելագույնն անենք, որ մեր տաղանդավոր մարզիկները հնարավորություն ունենան կենտրոնանալ իրենց մարզական գործի վրա։ Այս առումով, որպեսզի պատանիներն այս կետին հասնեն, շատ էական է, որ լինեն մարզական ենթակառուցվածքներ։ Հաճույքով եմ արձանագրում, որ 2023 թվականի ընթացքում շահագործման ենք հանձնել 52 դպրոցական մարզադահլիճ, որոնք մեր մարզիկները նաև օգտագործում են մարզումների համար, ֆիզկուլտուրայի դասերի համար, և այդ 52 մարզադահլիճներից 24-ը կամ կառուցվել, կամ հիմնանորոգվել են առանձին վերցրած որպես մարզադահլիճ, ևս 28 դպրոցում ուղղակի դպրոցի ընդհանուր վերանորոգման, կամ կառուցման, կամ հիմնանորոգման շրջանակներում կառուցվել են նաև այս մարզադահլիճները։

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է արձանագրել նաև այն դինամիկան, որ ունենք սպորտի ոլորտի ֆինանսավորման բնագավառում։ 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։ Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։ Մասնավորապես, Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, Դիլիջանի մասնավոր դպրոցը, երբ համայնքի և մասնավորի համագործակցությամբ վերջերս բացումը տեղի ունեցավ, Երևանի բադմինթոնի մարզադպրոցը, Կիլիկիայի հայտնի մարզադահլիճը։

Առաջիկա 10-15 օրերին Ջրառատում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մարզադպրոց է շահագործման հանձնվել. Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Շենգավիթի համալիր մարզադպրոցը, Շենգավիթի կոխ ազգային ըմբշամարտի մարզադպրոցը։

Նաև 2024 թվականին ծրագրեր ունենք, և շինարարության տարբեր փուլերում կլինեն, մասնավորապես, Երևանում հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցները, Շիրակում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, Երևանում Օլիմպիական հերթափոխի քոլեջի վերակառուցում տեղի կունենա, Երևանում կսկսենք Օլիմպիական հերթափոխի քոլեջի բոքսի և ձյուդոյի մարզադահլիճի նախագծման աշխատանքները, Ալագյազ համայնքի համար Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի աշխատանքները, խաղային մարզաձևերի մարզադպրոցը Երևանում և Վայոց ձորում, Եղեգնաձորում և Բերդում մարզական կենտրոնների կառուցումը կձեռնարկենք, որը կլինի և ֆիթնես կենտրոն, և մարզադպրոց, և երեխաների, և մեծահասակների համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսում ենք 4 ֆուտբոլային դպրոցների կամ ակադեմիաների ստեղծում Արտաշատում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Իջևանում, Մարտունիում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կիրականացնի նաև 40 մարզադաշտերի շինարարություն Երևանում, Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում։ Ինչպես նաև դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կշարունակենք մեր աշխատանքները։ Նաև նախատեսվում են Շենգավիթի մենապայքարային ձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքները, Աջափնյակի համալիր մարզադպրոցի, Նոր Նորքի Տորք Անգեղ մարզամշակութային համալիրի աշխատանքները։ Գիտեք նաև, որ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր կենտրոնի կառուցում է նախատեսվում։

Կարճ ասած, մենք մարզական ոլորտի մեծ ծրագրեր ենք իրականացնում նաև հետևյալ ըմբռնմամբ. այսօր կան այլ ենթակառուցվածքներ, որոնք նախագծային առումով ի սկզբանե նախատեսված չեն մարզական ոլորտում օգտագործման համար, բայց մենք շատ դեպքերում այդ օբյեկտներ այցելելով տեսնում ենք, որ այնտեղ հնարավոր է նաև որոշակի մարզաձևերի, խմբակների պարապմունքներ կազմակերպել։ Իմ հանձնարարականն է, որ այդ ուղղությամբ գնանք և նաև մասնավոր հատվածին վարձակալության տանք այդ տարածքները։ Ուրախ եմ, որ որոշակի հետաքրքրություն է առաջանում։

Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Սպորտի բնագավառում շատ ասելիքներ ունենք և դա լավ է: Իհարկե համարում եմ, որ սպորտին պետք է վերաբերվենք որպես ռազմավարական ճյուղ և այդ ռազմավարությունը պետք երկու ուղղությամբ զարգանա: Ուղղություններից մեկը սպորտի մասսայականությունն է, որը մեր ռազմավարական նպատակներից մեկի հետ ուղիղ կապ ունի` առողջ ապրելակերպի քարոզչության սերմանումը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, մենք պետք է կարողանանք զարգացնել ոլորտն այնպես և այնքան, որ սպորտն ընկալենք որպես տնտեսության ճյուղ, որովհետև մեծ հաշվով սպորտը տնտեսության ճյուղ է և մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ տրամադրվենք:

Այսքան մարզական օբյեկտները գրագետ կառավարման անհրաժեշտություն ունեն, հենց մարզական օբյեկտների գրագետ կառավարումն արդեն տնտեսական խնդիր է: Բոլոր դեպքերում Կառավարությունը կապիտալ ներդրումներ է անում, որպեսզի այդ մարզական օբյեկտները, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծեն: Որովհետև զուգահեռ ստեղծվում են հյուրանոցային համալիրներ, ժամանցի կենտրոններ և այլն: Եվ մեր ընկալումն այն չպետք է լինի, որ սուբսիդավորման պրոցեսը պետք է շարունակվի, այդ մարզական օբյեկտները պետք է տնտեսական ճիշտ հենքի և բանաձևերի վրա դրվեն, որպեսզի դրանք էֆեկտիվ կառավարվեն: Ոչ թե արված ներդրումը ժամանակի մեջ մաշվի, այլ եղած ներդրումը նոր միջոցներ բերի և ապահովի ֆիզկուլտուրայի և սպորտի բնականոն զարգացումը:

Եվ իհարկե, այս ամենն անում ենք նաև մեր սիրելի մարզիկների հաջողություններից ոգևորված և հույս ունենք նաև, որ Կառավարության այսպիսի մոտեցումները նրանց մի փոքր լրացուցիչ ուժ կտա, որպեսզի նրանք մրցահարթակներում իրենց ավելի լավ զգան, ավելի վստահ զգան, վստահ լինելով, որ այն ինչ անում են, ոչ միային իրենց թիմի, ոչ միայն իրեն մարզական միջավայրի, ոչ միայն իրենց թաղամասի և քաղաքի համար է էական և ռազմավարական, այլ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման համար: Որովհետև մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է, որովհետև իհարկե հաջողության դեպքում մարզիկները փառաբանվում են և դա նորմալ է, բայց եթե անկեղծ լինենք, ավելի շատ փառաբանվում է երկիրը, պետությունն իր պետական ատրիբուտներով: Նաև սա է պատճառը, որը ուզում ենք սպորտը շարունակաբար զգա Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը և սպորտի օրինակով ոգևորվեն նաև պատանիներն՝ առողջ ապրելակերպ որդեգրելու առումով:

Կարևոր է, որ նաև մեր կայացրած որոշումներն ենք ձևափոխում: Օրինակ, երբ հիմնեցինք խճուղային հեծանվավազքի վարչապետի գավաթը, երկու տարի անցկացրել ենք այն և դժգոհ չենք այդ մրցաշարից, հետո նաև ժամանակի հովերը հաշվի առնելով, մտածեցինք, որ լավ կլինի դպրոցականների շրջանում հեծանիվ վարելու մշակույթն ավելի մասսայական դարձնել: Որոշեցինք հանրապետության բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերի համար ձեռք բերել չորսական հեծանիվ և հեծանվավազքի վարչապետի գավաթի մրցաշարը դարձնել թիմային:

Հարգելի մարզիկներ,
Հարգելի մարզիչներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականին ձեր գործադրած ջանքերի համար, մենք ձեզ շնորհակալ ենք և այն ինչ անում ենք՝ չենք համարում, որ անում ենք բավարար: Հաստատ դուք ավելիին եք արժանի, բայց կարծում եմ, ինչ արվում է՝ վատ չէ և հույս ունեմ, որ ներքուստ ձեզ գնահատված եք զգում: Այս ծրագրերը, այս մոտեցումները նաև ձեզ վստահություն են տալիս, թե ինչքան կարևոր եք դուք, ձեր գործը Հայաստանի Հանրապետության համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփելով մարզական տարին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, 2023 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, 2023 թ. ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, 2023 թ. ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Մրցանակները կհանձնվեն ավելի ուշ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վենսը նշել է, որ ինքը Թրամփից հստակ հրահանգներ է ստացել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալՄարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Շվեդիայում ձերբակալվել է ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող անձՀնդկաստանը մտահոգված է Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թվովՀաագան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ռազմական առաքելությանը մասնակցելու հնարավորությունըԻրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետոԻրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ինԹրամփը և Նեթանյահուն «լարված» հեռախոսազրույց են ունեցել. CNN WSJ. Իսրայելը կսահմանափակի Լիբանանի վրա հարձակումները Վաշինգտոնի խնդրանքովՖրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակՔուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ինԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 անդամի սպանության մասինԵվրոպական հանձնաժողովի ղեկավարը ապրիլի 15-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի Եվրոպայում գլխավոր հրամանատարի հետԻրանը 10 կետից բաղկացած ծրագիրը անվանել է հետագա խաղաղ բանակցությունների հիմք«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Սթարմեր. Իրանում պատերազմը զգալի հետևանքներ կունենա Մեծ Բրիտանիայի համար առաջիկա տարիների ընթացքումԳերմանիային կոչ են արել սահմանափակել արագությունը արագընթաց մայրուղիներումՀՀ ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը Ռուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականինԻրանը չի բացառում, որ բանակցությունները կարող են լինել ԱՄՆ-ի գործիք՝ ժամանակ շահելու համար25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Իսլամաբադը զարդարված է դրոշներով և պաստառներով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախօրեինԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը Կամչատկայում զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած ողբերգության հնարավոր սցենար է ներկայացվելՊետդումայում արձագանքել են Ուկրաինայում արևմտյան ռազմական բազաների տեղակայման ծրագրերինԲրյուսելը դադարեցրել է ուկրաինացի փախստականներին օգնող կենտրոնի ֆինանսավորումը Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․ Քերոբյան (տեսանյութ)Հանրահավաքում հնչելու է ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Էդգար ՂազարյանԿրկեսային ոճի հագուստը դարձել է 2026 թվականի գլխավոր միտումներից մեկըՈւկրաինային բարդ շրջան է սպասվում. Զելենսկի Բուդանովը խոսել է Ռուսաստանի բանակի անձնակազմի մասինԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենահզոր վերագործարկման» մասինԿինը մոլորվել է անտառում և պատմել առանց սնունդ ու ջուր անցկացրած օրերի մասին2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Ռուսաստանում աճում է խռմփացնող տղամարդկանց թիվը․ զույգերի 41%-ը քնում է առանձինՔսենիա Սոբչակը «гопник» գրությամբ բեյսբոլկայով ցույց է տվել դեմքը առանց դիմահարդարմանԵրևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Թրամփը վիրավորանքների ալիք է բարձրացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասցեինԵթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Եվրոպայում չեն հավատում Թրամփի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ սպառնալիքներինԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասինՀայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է Լուկաշենկոն օտարերկրացիներին հրավիրել է Բելառուսում սովորելուԱնհայտ անձը թալանել է Վալենտինա Տերեշկովայի դստեր տունը
Ամենադիտված