Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ 

Անհատները վաղը ունենալու են ամոթի զգացում, հենց դա լինի, ուրեմն սկսվել է հասարակության առողջացումը

Քաղաքական

Կրթել՝ պարտադրանքով

Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։ Հասարակությունն ամենատոնական պահին պետք է խոնարհվի նրանց առաջ։ Հասարակությունները կրթվում են նաև ցավոտ պարտադրանքի միջոցով։

Հասարակությանը պետք է պարտադրել՝ շնորհակալություն ասել սեպտեմբերի 19-20 Արցախի դիրքերում ամուր կանգնած ՊԲ բոլոր զինծառայողներին. հասարակությունները բուժվում են նաև պարտադրվող քայլերով։

Այս կերպ, մենք պետք է առանց վախենալու, խոր մերժման, խոր անտագոնիզմի մեջ մտնենք այս օրերին պետական փողերով արվող «կորպորատիվկեքի» և դրանց մշակույթը կրողների հետ։

Չի կարող լինել համապետական սուգ, ողբ ու վիշտ, և հարևանությամբ՝ ճոխ պետական քեֆեր։ Սա հակաբնական է։

Սեպտեմբերի 19-20 Արցախում թուրքական 60 հազարանոց զորքի դեմ կանգնել է Արցախի ՊԲ-ն՝ լավ զինվորականներ ու կարգին մարդիկ, ու նրանք շատ լավ հասկանում էին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողի իշխանությունն իրենց մենակ է թողնելու։ Սեպտեմբերի 19-20 Արցախում չի եղել ոչ մի դասալիք ու ոչ մի գերի։ Եղել է անհավասար կռիվ, գուցե՝ վերջին կռիվը, բայց՝ արժանապատիվ կռիվ, ու ադրբեջանական բանակը կրել է չափազանց լուրջ կորուստներ։

Այս ֆոնին այս իշխանության կողմից Երևանում տրվող մեդալներն ու շքանշանները մոտավորապես կարելի է բնորոշել «Արցախի անկման առիթով մարտական կիսալուսին»։

Տվողից հույս չկա, նրանից այլ բան ակնկալել պետք էլ չէ, բայց ստացողների մեջ, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր վաղը ծանր ներքին ապրումներ են ունենալու։

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ ճիշտ ձևակերպեց. «…. Անբարոյական մարդը կարո՞ղ է ունենալ ամոթ: Անամոթությունն ամենամեծ անբարոյականությունն է: Հանրապետության հրապարակում տեղադրված այս տոնածառը խոսում է ոչ թե այս իշխանության շռայլության, այլ՝ անբարոյականությա՛ն մասին…»։

Իշխանությունները չգիտեմ, բայց շատ անհատներ վաղը ունենալու են ամոթի մեծ զգացում։ Հենց դա լինի, ուրեմն սկսվել է հասարակությունը առողջացումը։ Բազմաթիվ ժողովուրդներ պարտությունից հետո անցել են այս փուլով։ Իսկ այսօր պետք է գոնե պարտադրել հասարակությանը՝ հիշել, գնահատել, խոնարհվել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունըՊուտինը ՌԴ զորքերին հրամայել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է
Ամենադիտված