«Բոլոր չհանձնվող հայերին ու հուսահատության դեմ պայքարողներին՝ զորանաք». Նազենի Հովհաննիսյանի և Անաիս Սարդարյանի լուսանկարը
ԺամանցՆազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է Անաիսի հետ լուսանկար՝ կից գրելով.
«Ծանրագույն 2023-ից ինձ մնաց արածս անդադար աշխատանքը(որը գուցե ոչ բոլորին էր պետք), անհավանական մարդիկ՝ աշխարհ փոխող, որոնց արածը չափելի չի ուղղակի , սկիզբ ունի հա, բայց վերջը չի երևում...
և չանցնող դառնահամը՝ Արցախի կորստի ու դրա հետ չգիտես, թե ոնց՝ հաշտ ապրող «մարդկանց»: Ես ամեն տարի անելու եմ ամեն բան, որ ոչ միայն չթուլանամ, այլ ամեն պարագային գտնեմ ուժ ու կորով՝ անելու անհնարինը, ուժեղանալու ու երբեք չկորցնելու երազանքը՝ գործով հայրենիքը ամբողջացնելու, վերադարձնելու կորցրածն ու պնդանալու իմ հողի վրա: Եթե ձեզ պահի տակ հուսահատությունը պատի՝ ուղղակի նայեք ձեր շուրջը, ու կտեսնեք փայլուն աչքերով սարեր շուռ տվող, հավատքով ու հայրենիքն անվերապահորեն սիրող հայ- անհատներին, որոնք էլ հենց իրական ու իսկական ուժն են:
Ի դեմս Անաիսի՝ երախտագիտությունս ԲՈԼՈՐ չհանձնվող հայերին ու հուսահատության դեմ պայքարող անհատներին: Զորանաք»: