Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից
ՀասարակությունԿոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել :
Այս մասին նա հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում: Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,-ընդգծել է Մխիթարյանը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պարտավորությունները կատարում էր 2019 թվականից: