Քաղցկեղը հաղթահարած հայ մոդելը հաղթել է Չինաստանում անցկացված գեղեցկության մրցույթում
ԺամանցՉինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող ամենամյա «World Madam Competition 2023»-ում հաղթող է ճանաչվել հայազգի մոդել Հասմիկ Սանամյանը՝ Ջեսսին, հաղորդում է armradio.am-ը։
Միջոցառումը գեղեցկության մրցույթ է, որտեղ տարբեր երկրների կանայք ցուցադրում են իրենց մշակույթները՝ մեկական հաղթող Չինաստանից և մեկ օտարերկրյա երկրից: Ջեսին այս տարի արժանացել է «Ամենամյա համաշխարհային չեմպիոն» տիտղոսին՝ ներկայացնելով Հայաստանը։
Քաղցկեղը հաղթահարած և վիտիլիգոյով մաշկի յուրահատուկ տեսակ ունեցող Ջեսին իր ելույթի ընթացքում ընդգծել է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն ու յուրահատկությունը ցուցադրելու կարևորությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։