ԱՄՆ–ի ամենահայտնի հանցագործներից մեկն իրեն համեմատել է Թեյլոր Սվիֆթի հետ
ԺամանցՋիփսի Ռոուզ Բլանչարդը՝ ԱՄՆ-ի ամենահայտնի հանցագործներից մեկը, դուրս է եկել բանտից և իրեն համեմատել երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ: Այս մասին նա խոսել է TMZ-ի հետ հարցազրույցում:
32-ամյա Բլանչարդը շնորհակալություն է հայտնել Սվիֆթին այն բանի համար, որ երգչուհու երաժշտությունն իրեն օգնել է մոր հետ անցկացրած դժվարին կյանքի և յոթ տարվա ազատազրկման ժամանակ:
Բլանչարդի խոսքով՝ ինքն ու Սվիֆթը նման են, քանի որ երկուսն էլ դժվարությունների միջով են անցել։
Աղջիկը խոստովանել է, որ ամբողջ գումարը, որ հայրն իրեն բանտ էր ուղարկել, ծախսել է Սվիֆթի ալբոմների վրա և պատրաստվում է հանդիպել իր կուռքի հետ։
Ջիփսի Ռոուզի մայրը՝ Դի Դի Բլանչարդը, տառապելիս է եղել Մյունհաուզենի համախտանիշով։ 2015 թվականին Ջիփսի Ռոուզն իր ընկերջը դրդել է սպանել մորը, ինչի համար դատապարտվել է ազատազրկման։