Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի 

Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023-ին իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով

Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
 
Մասնավորապես, իրականացվել է՝
 
  •  շուրջ 40 այց ՀՀ սահմանմերձ բնակավայրեր, զորամասեր, զինվորական հաստատություններ, հոսպիտալներ.
  • շուրջ 60 այց Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման շրջանակում` քրեակատարողական հիմնարկներ, հոգեկան առողջության կենտրոններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ, ձերբակալվածներին պահելու վայրեր և այլ փակ հաստատություններ.
  • շուրջ 120 այց քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, քննչական մարմիններ, քրեակատարողական հիմնարկներ.
  • շուրջ 15 այց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ տուն-ինտերնատ, երեխաների աջակցության կենտրոն, մանկատուն և այլն.
  • շուրջ 30 մշտադիտարկման այց կոնվենցիոն մանդատների ապահովման շրջանակներում` մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, դպրոցներ, մանկապարտեզներ.
  • ինչպես նաև աշխատանքային բնույթի ընթացիկ այլ այցեր։
Այցերի արդյունքները, ուսումնասիրությունները և վերլուծությունները` արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ, ներկայացվել են պետական իրավասու մարմիններին։
 
Իրականացված մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրներն արձանագրվել են նաև Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում։
 
Մասնավորապես, հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է 11 զեկույց։
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր գործող խորհուրդների նիստերի ընթացքում։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում խորհրդի 13 նիստ է անցկացվել․
• Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի 5 նիստ.
• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի 2 նիստ.
• Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի 2 նիստ.
• Կանանց իրավունքների հարցերով խորհրդի 2 նիստ.
• Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի 1 նիստ.
• Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի 1 նիստ:
 
Հարկ է հատուկ շեշտադրել, որ Պաշտպանին առընթեր Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհուրդը ստեղծվել է 2023 թվականին Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:
 
Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների արդյունավետ լուծումը ենթադրում է, ի թիվս այլնի, մարդու իրավունքների ազգային այլ հաստատությունների, ոլորտի միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցություն։ Այդ համատեքստում հաշվետու ժամանակաշրջանում Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը իրականացրել են շուրջ 90 բարձրաստիճան հանդիպումներ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 2023 թվականի ընթացքում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար, այնպես էլ աշխատակազմի կողմից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ և հանդիպում- քննարկումներ:
 
Հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է գրավոր 90 կարծիք։ Հրապարակվել է 5 իրավական դիրքորոշում իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրների առնչությամբ, ՍԴ է ուղարկվել 4 հատուկ կարծիք, կայացվել է քաղաքացիների իրավունքների խախտման 3 որոշում, առկա է Սահմանադրական դատարանի կողմից 1 բավարված դիմում:
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքի առանցքային ուղղություններից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով Պաշտպանի այցերը կրել են շարունակական բնույթ։ Պաշտպանն ինչպես անձամբ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլանի հետ համատեղ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, Պաշտպանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, դրական լուծում է ստացել ավելի քան 1100 դիմում, որոնք վերաբերել են սոցիալ-տնտեսական օգնություն ստանալուց մինչև բնակարանային ապահովմանը և այլն։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Ամենադիտված