Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը