Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր
Սպորտ
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստները չկարողացան մեդալներ նվաճել։
Լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 21 հնարավորից վաստակեց 13 միավոր` զբաղեցնելով 24-րդ տեղը։
7-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը: Նա վաստակեց 14 միավոր։
Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը (16 միավոր)։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան