Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի 

Հաշմանդամություն ունենալ-չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության․ Փաշինյանը՝ զինհաշմանդամներին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:

«Իհարկե, կարող էինք Երևանում կազմակերպել, բայց հատուկ ցանկացել ենք այստեղ լինի հանդիպումը, ինչքան էլ գիտենք, որ անհարմարությունների հետ է կապված, առաջինը՝ ընդգծելու համար, որ մեր ընկալմամբ և մեր քաղաքականությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ շարժունակության խնդիրներ պետք է չունենան: Երկրորդը՝ գիտեք, որ Ջերմուկում այս տարվանից հեղինակային երգի ամենամյա փառատոն ենք սկսում, առաջին տարին գուցե ամբողջությամբ հեղինակային երգի չլինի, բայց հետագա տարիներին առավել շատ կկենտրոնանանք հեղինակային երգի վրա: Եվ քանի որ շատ լավ իրադարձություն է, ուզեցինք, որ դուք հաղորդակից լինեք այդ իրադարձությանը: Իմացա, որ մարդիկ կան, ովքեր Ջերմուկում չէին եղել: Լավ առիթ է նաև Ջերմուկում լինել:

Իհարկե, միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, 2019 թվականին որոշում կայացրեցինք և «Զինապահ» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնեցինք, այսինքն՝ հետ գնացինք մինչև 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Մենք որոշել էինք, որ այդ ուղղությամբ պետք է շարունակենք, բայց հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և առնվազն մի պահ հասկացանք, որ պետք է կանգ առնենք՝ հասկանալու, թե հարցերն ինչպես ենք հասցեագրում, որպեսզի ճիշտ բյուջետավորում արվի և ճիշտ կառավարում տեղի ունենա: Իհարկե, 2020 թվականից հետո, «Զինապահ» հիմնադրամի եկամուտներն ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ արեցինք, որպեսզի կարողանանք մեր բոլոր պարտավորությունները հասցեագրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլը, որը որոշակի օրակարգ առաջ բերեց, կապված էր անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված բարեփոխումների հետ: «Այդ բարեփոխումների առանցքային էությունն այն էր, որ մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության, այսինքն՝ անձն ինչ գործառույթներ կարող է անել և ինչ գործառույթներ չի կարող անել: Սա միջազգային լավագույն փորձն է, ընդ որում՝ հասկանալիորեն այս փորձը շատ դեպքերում նեգատիվ է ընկալվում, բայց իմ կարծիքով, դա շատ պոզիտիվ բան է, որովհետև հաշմանդամության հետ կապված նախկին ավանդական քաղաքականությունը մարդուն տանում է դեպի մեկուսացում: Այսինքն՝ մենք բոլոր մոտիվներն ստեղծում ենք, որ մարդը մեկուսանա և շրջապատն էլ համարի, որ այդ մարդը մեկուսացած է: Այսինքն՝ կա կյանք, որով ապրում են այն մյուս մարդիկ, և կա կյանք, որով ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ինչքան էլ դժվար լինի այս կարծրատիպից դուրս գալը, մենք վճռական ենք՝ դուրս գալու այս կարծրատիպից: Եվ ասում ենք ոչ, չկա այդպիսի բան: Ժամանակակից աշխարհում, մանավանդ, այդ սահմանափակումներն էականորեն սահմանափակվել են, ինչը չի նշանակում, որ ասում ենք՝ վերջ, ոչ մի սահմանափակում չկա: Իհարկե, կա այդ սահմանափակումը:

Գուցե շատ եմ կրկնվում, բայց կարծում եմ՝ ամենավառ օրինակն է, որ կարելի է բերել: Ես խոսում եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին, որ իր կյանքի, գիտական գործունեության 70 տոկոսի ընթացքում գամված է եղել սայլակին՝ չկարողանալով շարժվել, խոսել: Եվ նա համարվում է 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը: Այս օրինակը մենք պետք է մեր առաջ ունենանք: Ոչ միայն զինվորական ծառայության հետ կապված, այլև ընդհանրապես, սա պետք է լինի մեր մոտիվը:

Մեր հաշմանդամություն ունեցող մարզիկներն այս տարի 38 մեդալ են նվաճել, բայց ես հիշում եմ նաև, որ Օլիմպիական խաղերից մեկում երկու ոտքերից զրկված վազորդը, որն ուներ պրոթեզներ, մասնակցեց ոչ թե պարալիմպիկ խաղերին, այլ սովորական ընթացակարգով, մրցութային կարգով մասնակցեց օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր վերջին շրջանի բարեփոխումների հետ կապված՝ լսելով հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, եկել են հետևյալ եզրակացության. «Ո՞րն է այդ եզրակացությունը, որ մենք անձի ֆունկցիոնալության մեր համակարգն ինչպես դրել ենք, պետք է շարունակենք այդպես աշխատել, բայց մենք հիմա, հաշվի առնելով այս իրավիճակը, հետևյալ որոշմանն ենք եկել: Երբ կոնկրետ «Զինապահ» հիմնադրամի շահառուներն ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, այսինքն՝ առաջին փուլում եղել են առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, հետագայում անկախ իրենց հաշմանդամության խմբի փոփոխությունից, իրենք կօգտվեն այս սոցիալական երաշխիքներից, այսինքն՝ կոպիտ ասած, կստանան այն նույն գումարը, ինչ ստանում էին առաջին խմբի հաշմանդամություն ունեցող համարվելու պարագայում: Խումբը կարող է փոխվել՝ դառնալ երկրորդ, երրորդ, բայց այս մասով փոփոխություն տեղի չի ունենա, այսինքն՝ 20 տարի իրենք կստանան իրենց առաջին գումարը:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ մենք հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների վճարումները բարձրացնել մինչև 23 տոկոսով: Կարծում եմ՝ սա մի որոշում է, որը բավարարում է մեր բոլորի պատկերացումները, այսինքն՝ մենք մեր բարեփոխումներն անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված շարունակում ենք նույն կերպ: Այդ առումով բան չի փոխվում, միշտ շարունակելու է գործել, բայց «Զինապահ» հիմնադրամի շահառուները՝ հաշմանդամություն ունեցող մեր եղբայրները և քույրերն առաջին անգամ ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, հաշմանդամության կարգավիճակի փոփոխության պարագայում ևս երաշխիքները կպահպանվեն և գումարած որոշակի ավելացում կլինի` արդեն մինչև 23 տոկոս: Ըստ դեպքերի` վճարումները կլինեն համապատասխանաբար ավելի շատ:

Բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է, մեր նպատակադրումն է՝ տրամադրել, օգնել, աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք ինտեգրվի, վերադառնա, կամ մտնի, կամ շարունակի լիարժեք կյանք: Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ մենք ձեզ պետք է աջակցենք, դուք էլ, մեր կարծիքով, այդ խնդիրը պետք է դնեք ձեր առաջ` լիարժեք կրթություն ստանալու, լիարժեք աշխատանքի մեջ ներգրավվելու»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարող են լինել նաև հեռանկարային բիզնես ծրագրեր և այլն:

«Հետևաբար, մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է` մենք ուզում ենք, որ ձեր կյանքը լինի լիարժեք այնքանով, որքանով այս պայմաններում հնարավոր է, որովհետև այդ առումով պարզ է, որ շատ մարդիկ ամենատարբեր սահմանափակումներ ունեն: Մի մասը երևում է, մյուս մասը չի երևում՝ առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական, որոնք պետք չէ տարանջատել: Այսինքն՝ դրանք բաներ են, որ չի երևում: Եվ պետք է բոլորին քաջալերենք, որ մենք մի հանրություն ենք և մեր հանրությունով մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ դա մեր երկրի զարգացումն ապահովելն է, և մենք մեր ամբողջ ներուժը ներդնենք, օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Դրա համար կարևոր է, որ լինեն կրթության պատշաճ պայմաններ, աշխատանքի պատշաճ պայմաններ և իհարկե, սոցիալական հատուկ խմբերում գտնվող մեր հայրենակիցները նաև մեր քաղաքականություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունենան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ «Զինապահ» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում են և օրակարգային հարցերը հետագայում ևս կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ:

Հաջորդիվ վարչապետը և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Ամենադիտված