ՏաՀույսի տարեվերջյան միասնական պատարագն է
ՀասարակությունՏաՀույսի տարեվերջյան միասնական պատարագն է, հայտնում են Տավուշի թեմից․
«Մեր թեմում արդեն հաստատված ավանդույթներ կան։ Դրանցից մեկը տարեվերջին ողջ թեմի հոգևորականաց դասի, նրանց ընտանիքների և եկեղեցու աշխարհիկ ծառայողների միասնական մասնակցությունն է եպիսկոպոսական Պատարագին։
«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20)
Այսօր յուրահատուկ հաշվետվության օր է՝ վերլուծելու նախորդ տարում կատարածն ու մեր բացթողումները։ Ցավոք, 2023թ-ը չափազանց ծանր էր, մեր կործուստներն՝ անչափելի։
Հուսանք՝ 2024թ-ը կլինի մեր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ուխտի վերակնքման տարի․ հավատարմություն Աստծուն, հավատարմություն Հայրենիքին և հավատարմություն ՄԱՐԴՈՒՆ։
Աստծով․․․»,- ասվում է թեմի հաղորդագրության մեջ։