Օրական որքան մանդարին կարելի է ուտել․ խորհուրդներ՝ մասնագետից
ԱյլԱնսահմանափակ քանակությամբ մանդարիններ ուտելը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Բելոուսովը։
Նա նշել է, որ մանդարիններում պարունակվող սալիցիլաթթուն կարող է առաջացնել մաշկի քոր և կարմրություն։ Բացի այդ, ցիտրուսային մրգերը ուժեղ ալերգեն են:
«Եթե գիտեք ձեր օրգանիզմի նման յուրահատկության մասին, ապա տոների ժամանակ չարժե ռիսկի դիմել», - ասել է Բելոուսովը:
Բժիշկը զգուշացրել է, որ չափից շատ մանդարին ուտելը կարող է հանգեցնել նաև աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների և տհաճ ախտանիշների՝ փքվածության, այրոցի և սրտխառնոցի: Դիաբետիկները նույնպես պետք է զգուշությամբ վերաբերվեն ցիտրուսային մրգերին, քանի որ դրանցում պարունակվող ֆրուկտոզան կարող է արյան շաքարի բարձրացում առաջացնել:
«Մեծահասակների համար նորման օրական հինգ մանդարինն է, իսկ երեխաների համար՝ ավելի քիչ՝ ընդամենը մի քանի հատ»,- եզրափակել է մասնագետը։