Ուռուցքաբանության կենտրոն տեղափոխված դատապարտյալը վերակենդանացման բաժանմունքում մահացել է․ Shamshyan
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ից իրենց մոտ տեղափոխված դատապարտյալը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 15-ին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։