Թող վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հասարակություն«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ։
«Հայ ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին դիմակայելու անսասան հանձնառության մեջ մենք սրտանց մեր` Ամանորի ողջույններն ենք հղում բոլորիդ: Մտնելով 2024 թվական` մենք ձգտում ենք միասնության, առանց դժվարությունների և կորուստների տարվա, որը կնշանավորվի միմյանց սիրելու և հանդուրժելու ունակությամբ՝ տարածելով ուրախություն, տոկունություն, խաղաղություն և ուժ:
Թող ազգային վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշված է ուղերձում: