2024-ը թող մեր հայրենիքի և ժողովրդի, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի. Արմեն Սարգսյան
ՔաղաքականԿորուստներով ու դժվարություններով լի 2023 թվականից հետո 2024-ը թող մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԺՈՂՈՎՐԴԻ, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի: Այս մասին իր ամանորյա ուղերձում նշել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
Առողջություն, սեր, ջերմություն ու հաջողություն բոլորիս ընտանիքներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:
Շնորհավոր Նոր տարի: Բարի գալուստ 2024 թվական: