Տարին սկսում ենք օրհնությամբ, չարիքից հրաժարվելով և Տիրոջ ողորմությունը խնդրելով․ Տավուշի թեմ
ՀասարակությունՏավուշի թեմը Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կաատարել է նռնօրհնեք․
«Տարին սկսում ենք օրհնությամբ, չարիքից հրաժարվելով և Տիրոջ ողորմությունը խնդրելով․
Յուրաքանչյուր ամանորյա գիշեր Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին մարդաշատ է։ Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ Արցախից բռնագաղթված մեր քույրերն ու եղբայրներն են միացել մեզ։
Նռների օրհնությունից հետո, կարծես աղոթք, երգեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։