Իզուր չէին մտահոգությունները և’ այնժամ, և՛ հիմա․ ՀՀԿ երիտասարդները հիշատակել են Նժդեհին
ՀասարակությունԱյսօր` հունվարի 1-ին, Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հիշատկել է Նժդեհի օրը․
«Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով:
Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և’ այնժամ և՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… հայրենապա՛շտ պիտի լինենք»,- գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։