Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանի ռեստորանային համալիրներից մեկում․ Shamshyan
ՀասարակությունԴեկտեմբերի 28-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գործող «Մոնտանա» ռեստորանում ակումբի հաճախորդներ, Երևանի բնակիչներ 24-ամյա Սեպուհ Ն․-ն, 29-ամյա Եփրեմ Հ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Գևորգ Զ․-ն, 30-ամյա Վահան Վ․-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գնել Պ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մ․-ն վիճաբանել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ի հետ, որտեղ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց։
Վիճաբանության պատճառը եղել են հաշվի վճարման հետ կապված խնդիրները:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։