Ֆրանսիայում Ամանորի գիշերն այրվել է 745 մեքենա
ԼուսանկարներՖրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 մեքենա, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Անցյալ տարվա համեմատ այրվել է տասը տոկոսով ավելի քիչ մեքենաներ են այրվել, 380 մարդ է ձերբակալվել է ողջ հանրապետությունում, սա նույնպես տասը տոկոսով քիչ է»,- ասել է նա։
Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի ֆոնին՝ անվտանգությունն ապահովելու համար կտեղակայվեն ավելի քան 90 000 ոստիկաններ և ժանդարմներ։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Գերմանիայում, տոնական գիշերը նույնպես բուռն է անցել։
Այսպես, անկարգությունների ժամանակ տուժել է 15 ոստիկան, ավելի քան 250 մարդ բերման է ենթարկվել։