«2024 թվականն էլ ավելի խելահեղ կլինի»․ Մասկը կիսվել է իր կանխատեսումներով
ԱյլՁեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ 2024 թվականն էլ ավելի խելահեղ է լինելու։
Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Իմ կանխատեսումը՝ 2024 թվականն ավելի խելահեղ է լինելու»,- մեկնաբանել է գործարարը հարթակի օգտատերերից մեկի գրառումը, ով հետաքրքրված է, թե ինչ է սպասվում նոր տարում։
Bloomberg-ը հայտնել է, որ Մասկը 2023 թվականին վաստակել է 95,4 միլիարդ դոլար և շարունակում է գլխավորել աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Դրան նպաստել է նրա SpaceX և Tesla ընկերությունների հաջողությունը։