ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել «Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Պուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանը 

Ինչպես Պապն էր ողորմելի Ներսես Մեծի առաջ, այնպես էլ այս իշխանությունը՝ կաթողիկոսի առաջ․ արքեպիսկոպոս Աջապահյան

Հասարակություն

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չհեռարձակեց: Մայր աթոռը պարզաբանում էր ներկայացրել, թե ինչու  Հանրային հեռուստաընկերությամբ  չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը.

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,-ասված էր հաղորդագրությունում։

Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական որոշում է: Կարծիք են հայտնում ընդդիմադիր եւ հոգևոր գործիչները: Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կատարվածը ճղճիմ եւ ողորմելի քայլ է որակում:

-Սրբազան, արդյո՞ք հայոց պատմության դասագրքի հետ կապված վերջին հանրային քննարկումը չէր պատճառը․ իշխանությունն ավելի գրգռվեց:

-Դա մասնավոր դեպքի հետ կապված չէ, ընդհանուր քաղաքական մոտեցում է, ողորմելիության, մանրության, պետական եւ ազգային մտածողության իսպառ բացակայության դրսևորում է: Նախկիններին էին մեղադրում արատների մեջ, մինչդեռ իրենք թաղված են խորը մեղքի մեջ :

-Առջևում Սուրբ Ծնունդն է, որերորդ տարին է ՝ երկրի առաջին դեմքերը Սուրբծննդյան պատարագին չեն մասնակցում, դա՞ էլ է այդ քաղաքականությանը մի մասը :

- Ես ուրախ եմ նույնիսկ, որ իրենք չեն գալիս : Սուրբ Ծնունդն առաքելական եկեղեցու ամենակարևոր կարգն է, իրենք դեմ են առաքելական եկեղեցուն, ինչո՞ ւ պիտի գան: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում: Նման բաներ եկեղեցին պատմության մեջ շատ է տեսել: Սովետական տարիներին էլ նեոբոլշևիկներն էին, սրանց մտածելակերպն էլ նեոբոլշևիկյան է: Բայց էնքան անգրագետ են, նվազագույն գիտելիք, քթի ծակ ունեցող ցանկացած մեկը գիտի, որ անգամ կոմունիստական կայսրությունն ի վերջո հաշվի նստեց հայ եկեղեցու հետ:  Դուք ո՞վ եք, դուք մի 20 տարի հետո չեք էլ հիշվելու, եկեղեցին եղել է, կա ու մնալու է: Մեր հայ ժողովրդին ոգին է եկեղեցին, պահող ուժը, հայ ազգն իր 5000 -ամյա պատմության ընթացքում Հայոց կաթողիկոսից բարձր հանգամանք չի ստեղծել :Նախագահ կլինի, թե  վարչապետ, ինքը չի կարող հավակնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրությանը, նա ողջ հայության հոգևոր պետն է, եւ դա վերջին 40 տարում ընդունեցին անգամ կոմունիստները:

Սրանք Պապ թագավորով են հոխորտում՝ թե հաղթել է եկեղեցուն: Բայց ինչպես Պապ թագավորն էր ողորմելի Ներսես Մեծի առաջ, այնպես էլ այս իշխանությունն է՝ կաթողիկոսի առաջ :Պապի օրոք ո՞վ տուժեց: Տուժել է հայոց պետականությունը: Իրենք սխալներ են գործում, հարվածում  եկեղեցուն, հետո մեղադրում են հոգևորականությանը: Էսպես երկար չի շարունակվելու, ես ասել եմ ու կասեմ՝ սրանց ամեն մի օրը իշխանությանը մնալն ավելի է երկարաձգելու մեր պետականության վերականգնումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան
Ամենադիտված