Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հանրապետությունում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։
Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը