Ամերիկացի զինվորականը ՀՀ է եկել ԶՈւ սերժանտական կորպուսի կատարելագործմանն աջակցելու համար
ՀասարակությունԱմերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում, այս մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։
«Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի»,- ասված է հաղորդագրության մեջ։