Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար
ՀասարակությունՎրաստանում ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ սահմանափակվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։ Տրանսպորտի մյուս տեսակների երթևեկությունն ազատ է։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսապաշտպան թունելներով։
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ: