Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Տաշիր քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցման շինաշխատանքներին
ՔաղաքականՏաշիր քաղաքում ընթացքի մեջ են նոր բժշկական կենտրոնի կառուցման շինաշխատանքները: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
«30 մահճակալ հզորությամբ ԲԿ-ի շինարարության համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ:
Նախատեսվում է ԲԿ-ն շահագործման հանձնել 2025 թվականին»,- նշված է գրառման մեջ։