Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը 

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:

Կառավարության ղեկավարն այցելել է Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ: Վարչապետն այստեղ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի աշակերտներ,

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, բայց ես դեռ չեմ շնորհավորում դպրոցի առիթով, որովհետև որակի հետ կապված խնդիրներ եմ տեսնում:

Այս պահի դրությամբ երեք տեղ ենք գնացել և երեքում էլ որակի հետ կապված խնդիր ունենք: Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս որակի հետ: Եվ այս օբյեկտներն էլ չեն կարող ընդունվել և վճարվել՝ մինչև մեր ստանդարտին համապատասխան չլինեն: Ընդ որում՝ ի՞նչ ենք անում, մտնում ենք 10-15 րոպե մի տեղ, նայում, եթե վիզուալ առաջին հայացքից բան է երևում, դա նշանակում է, որ խորքում ավելի մեծ պրոբլեմներ կան:

Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի:

Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»:

Դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին: Տաշիրում վարչապետը ծանոթացել է բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Կառավարությունը 30 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոնի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ին:

Նիկոլ Փաշինյանը եղել նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 756 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:

«Կարծում եմ, որ ընդհանրապես մեր կյանքում, և հատկապես՝ դպրոցներում, պաթոսը պետք է մի փոքր թուլացնենք և կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա, որովհետև երբեմն մենք էլ չենք նկատում, որ պաթոսն օգտագործվում է չարված աշխատանքը ծածկելու համար: Իսկ մեզ պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա և դուրս գալ այս կիսակատարության ռեժիմից, որովհետև կիսակատարությունը կարծես շարունակում է մնալ մեր հիմնական գործելակերպը: Այս շենքը երեխաների և ուսուցիչների համար է կառուցված, և ամեն ինչը պետք է հարմարեցվի նրանց: Կարևոր է, թե ինչ է լինելու դասասենյակներում: Այս շենքը դեռ կիսատ է, թերություններ ունի, գույքը ճանապարհին է, դեռ պետք է ապրեցնեք: Մենք ընդամենը, այսպես ասած, հողը վարած կամ կիսավարած տվել ենք ձեզ, դուք պիտի ցանեք, դուք պիտի մշակեք, դուք պիտի բերքը հավաքեք և իհարկե, նաև երկիրը և պետությունը պետք է այդ բերքը հավաքի:

Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք: Ձևին ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան բովանդակությանը: Եվ ես չեմ կարող ուղղակի չնկատելու տալ, որ այսպես է:

Մեդովկայի դպրոցի համեմատ այստեղից տպավորությունը մի փոքր ավելի լավ է, բայց թերությունները բազմաթիվ են: Ք՞իչ ենք ֆինանսավորում: Եթե քիչ ենք ֆինանսավորում, իմանանք քիչ ենք ֆինանսավորում: Այս դպրոցի համար 780 մլն դրամ է հատկացվել: Այս կիսակատարության ռեժիմից պետք է դուրս գալ, այս պաթոսը պետք է հաղթահարել: Նոր տարին վերջացավ երեկ, կենացներն ավարտվեցին, այժմ պետք է անցնել գործի»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ: Իհարկե, դա կապված է նաև շենքային պայմանների հետ: «Մեր երեխաներին պետք է ճիշտ ուղերձ տալ: Երեխան պետք է առաջին հերթին զգա հարգանք իր նկատմամբ: Պետք չէ իր գլխին ճառ կարդալ: Երբ մենք ճիշտ ճարտարապետություն դնենք և՛ քաղաքաշինական, և՛ բովանդակային, և՛ կրթական, երեխան ուզած-չուզած լավ պիտի սովորի: Միջավայր պետք է ձևավորել:

Շատ եմ ուզում դիմել նաև մեր ուսուցիչներին: Ուսուցչի դերն առանցքային է: Այսինքն՝ եթե ուսուցիչն այս տրամաբանության մեջ չեղավ, մենք խնդիրներ կունենանք»:

Վարչապետը պատասխանատուներից պահանջել է լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:

Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին
Ամենադիտված