Քրեական ոստիկանությունը հայտարարել է կրթական նոր ծրագիր
ՀասարակությունՔրեական ոստիկանությունը հայտարարել է կրթական նոր ծրագիր, որին կարող են դիմել ինչպես քաղաքացիները, այնպես էլ գործող ոստիկանները: Կրթական այս ծրագրով անցնողները համարվելու են ատեստավորված և ստանալու են համապատասխան հավելավճարներ։
Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից` նշելով, որ ուսուցումն անվճար է, և ուսման ողջ ժամանակահատվածում սովորողները ստանում են վարձատրություն` ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ
Ըստ աղբյուրի՝ շրջանավարտներին կշնորհվեն ոստիկանության սպայական կոչումներ: Ընդունելության մրցույթի համար սահմանվել է 700 տեղ:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում`՝ 2024 թ. հունվարի 3-ից հունվարի 26-ը ներառյալ: