Սոցցանցերում գովազդ անողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի, եթե նրանք հարկեր չվճարեն. Բադասյան
Քաղաքական«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, որովհետև ցանկացած եկամուտ ենթակա է հարկման:
Անցած տարի էլեկտրոնային հարթակներից բամաթիվ դեպքեր ենք ունեցել, որ էջերով գովազդներ են տեղադրվել և հարկեր չեն վճարվել, որոշակի իրեր են վաճառել էլեկտրոնային էջերով, որոնք դուրս են հարկային դաշտից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: