Երևան մտնող 4 ուղղություններով գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու
ՔաղաքականՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, թե առաջիկայում Երևանում գազի պահանջարկը կրկնապատկվելու է՝ կապված նորակառույց շենքերի թվի ավելացման հետ։
«Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա»,- ասել է նա։
Ըստ Բաղրամյանի, ընտրվել է համալիր լուծում. «Փոխարժեքի նվազումից ունենք որոշակի խնայողություններ, որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը, այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու 4 ուղղություններով»,- նշել է նա։