Կովկասում խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Թուրքիայի ՊՆ
Արտաքին Քաղաքական«Ռազմավարական դաշինքների ամրապնդման և համագործակցության խորացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Գյուլերն ընդգծել է, որ Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության»,-ասել է Թուրքիայի Պաշտպանության նախարարը: