«Կոտրեցին մեր երազն ու հպարտության ոգին, մեզ չենք թողնելու կոտրել»․ Սիրուշոն ամփոփել է 2023-ը
ԺամանցՍիրուշոն ներկայացրել է նախորդ տարվա ամփոփումը՝ «հեքիաթից դուրս»։
«Չէ, այս տարին այնքան հեքիաթային չէր, որքան մենք, հատկապես, վերջին օրերին փորձեցինք ներկայացնել. լրիվ հակառակը»,-Instagram-ում գրել է երգչուհի
«Անձնական դժվարությունները դեռ մի կողմ դրված՝ Լեւոնի հանդեպ վայրենությունը, հետո անհիմն փակված պահելը, այդ ընթացքում երեխաների սթրեսային վիճակն ու դրա հետեւանքները, մեր մասին չդադարող հիմար լուրերը, աշխատանքի մեջ արհեստականորեն ստեզծվող խնդիրները, անձնական հաշիվները փակելը, մեր դեմ աշխատող ու վարկաբեկող հսկա քարոզարշավները եւ այլն.․․․ Այս բոլորը մի կողմ...
Տարին դժվար էր, որովհետեւ տեղի ունեցավ ամենասարսափելին. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ…հայրենիք... ինչ ասեմ քիչ է. անհավանական օրեր անցանք ու դեռ անցնում ենք... այդ ապրումներն ու դժվարությունները կադրից դուրս են մնում, ձեզ նախընտրում եմ ցույց տալ հեքիաթը... ուզում եմ դժվար օրեր տեսած մարդկանց կյանքում մի քիչ հեքիաթ ավելացնել... Ինձ, հավատացեք, հեշտ չէ այդ հեքիաթը ստեղծելը.. Օրեր կան, երբ ոչինչ անելու ուժ ու ցանկություն չեմ ունենում ու նման օրերը շատ են: Շատ մութ կետից ինքս ինձ հանում, տանում եմ դեպի լուսավոր կետ ու հետո էլ ձեզ եմ ինձ հետ այնտեղ փորձում տանել»:
Սիրուշոն շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր տեսնում ու գնահատում են իր աշխատանքն ու հասկանում, որ «նման օրերում ու պայմաններում դա անելը բացարձակ հեշտ չէ ու բավական ջանք ու կամքի ուժ է պահամջում»:
«Կոտրեցին մեր երազն ու հպարտության ոգին...մեզ չենք թողնելու կոտրել։ Սեր ու առողջություն բոլորիդ ընտանիքներին, թող խաղաղ լինի տարին...»,- եզրափակել է երգչուհին։