Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի, ևս 80-ը անհետ կորած է համարվում
ԼուսանկարներՃապոնիայում երկրաշարժերի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել։ Այս մասին հունվարի 4-ին հայտնել է 47 News պորտալը՝ վկայակոչելով Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանություններին։
«Ըստ պրեֆեկտուրայի վիճակագրության՝ Վաջիմա քաղաքում զոհերի թիվը կազմել է 80 մարդ։
Անհայտ կորածների թիվը հասել է 80-ի, տեղի իշխանությունները շտապում են գտնել և փրկել ողջ մնացածներին»,- ասվում է հրապարակման մեջ։
Հունվարի 1-ին մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում։ Առաջին ցնցումները գրանցվել են Իսիկավա պրեֆեկտուրայում։ Դրանց ուժգնությունը կազմել է 5,7 և 7,6 բալ: Ավելի ուշ Իշիկավա պրեֆեկտուրայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ազգային օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ։ Երկրաշարժերի ֆոնին հայտարարվել է մինչև 5 մ բարձրության ցունամիի վտանգ, սակայն այն ավելի ուշ չեղարկվել է։
Հունվարի 3-ին 5,5 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել Իշիկավա պրեֆեկտուրայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ 10 կմ խորության վրա։