13-ամյա ամերիկացին դարձել է աշխարհում առաջին մարդը, ով կարողացել է «հաղթել» «Տետրիս» խաղում
ԱյլԱմերիկյան Օկլահոմա նահանգից 13-ամյա աշակերտ Ուիլիս Գիբսոնը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով ավարտել է «Տետրիս»-ի (Tetris) օրիգինալ տարբերակը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Գիբսոնը YouTube-ի իր ալիքում հրապարակել է այն պահը, երբ հասնում է խաղի 157-րդ մակարդակին՝ հավաքելով 999,999 միավոր, որից հետո խաղը «կախում» է:
«Ես չեմ զգում մատներս, չեմ զգում ձեռքերս», - ասել է Գիբսոնը խաղը 38 րոպեում ավարտելուց հետո:
Տեսականորեն «Տետրիս» խաղը կարող է անվերջ շարունակվել, սակայն աշակերտին հաջողվել է հասնել մի մակարդակի, որում խաղը «կախում» է կոդի սահմանափակման պատճառով: Ըստ հրապարակման՝ նախկինում դա կարողացել է անել միայն արհեստական ինտելեկտը։
Տղայի խոսքով՝ ինքը շաբաթական մոտ 20 ժամ է ծախսել «Տետրիս»-ի վրա։