«Հոգնել եմ». Սելենա Գոմեսն ավարտում է իր կարիերան
ԺամանցԵրգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ նախատեսում է թողարկել ևս մեկ ալբոմ, իսկ հետո ավարտել երգչուհու կարիերան։ Նրա խոսքերը փոխանցում է New York Post-ը։
«Հավանաբար, որպես կարիերա կընտրեմ դերասանությունը: Ուզում եմ հանգստանալ, քանի որ հոգնել եմ»,- խոստովանել է արտիստը։
Գոմեսի խոսքով՝ ինքը միշտ երազել է դերասանուհի լինել, ոչ թե երգչուհի․ նա իր երաժշտական կարիերան ընկալել է որպես հոբբի։ Իր կարիերայի սկզբում երգչուհին խոստովանել էր, որ սիրում էր համատեղել երգն ու դերասանությունը՝ նշելով, որ «շրջագայությունները շատ զվարճալի են»։ Այնուամենայնիվ, տարիքի հետ և էլ ավելի հայտնի դառնալով՝ Գոմեսը հասկացել է, որ «կցանկանար գտնել ինչ-որ բան, որի վրա կարելի է կանգ առնել»։