Վայոց ձորի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
ՔաղաքականՀունվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին։ Այդ մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
ՀՀ վարչապետի որոշումների համաձայն՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք, իսկ Նանե Ասատրյանին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։
Այնուհետև Կոլյա Միքաելյանը կատարեց աշխատանքային հարաբերություններին առնչվող մի շարք ընդհանուր դիտարկումներ՝ շեշտադրելով փոխըմբռնման, վստահության և աջակցության սկզբունքով աշխատելու և աշխատանքում խնդիրները բոլոր տեսանկյուններից կարևորելու հանգամանքները»,- ասված է հաղորդագրությունում։