Ջոլին գտել է իր երեխաների հորը փոխարինող տղամարդուն
ԱյլԴերասանուհի Անջելինա Ջոլին ամուսնուց՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո գտել է իր երեխաների հորը փոխարինող տղամարդու։ Նա դերասան Ջեյմս Հևնն է՝ Ջոլիի եղբայրը։
Ինչպես Հևնը պատմել է 90who10 փոդքաստին, նա փոխել է իր ապրելակերպը՝ աջակցելու քրոջը նրա ամուսնալուծության ժամանակ:
«Ամեն ինչ սկսվեց այդպես՝ նրան և իր երեխաներին՝ իմ եղբորորդիներին և զարմուհիներին պաշտպանելուց: Ես այնպես եմ կարգավորել իմ կյանքը, որ կարողանամ ներկա լինել և օգնել ցանկացած իրավիճակում: Ուզում եմ մոտ լինել, ինչ էլ որ պատահի նրա հետ»,- խոստովանել է 52-ամյա դերասանը։
Նա նաև ցանկանում է աջակցել իր զարմիկներին և զարմուհիներին: