Բոլիվիայի իշխանությունները ռեկորդային 8,7 տոննա կոկաին են առգրավել
ԱյլՕրուրո դեպարտամենտում առգրավվել է Բոլիվիայի համար ռեկորդային 8,7 տոննա քաշով կոկաին, որը նախատեսված էր արտահանել Նիդերլանդներ, հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն։
«Մենք առգրավել ենք 8,7 տոննա կոկաին` նախատեսված էր Նիդերլանդների համար, որը տեղափոխվում էր բեռնատարով և թաքնված էր փայտե պանելներով»,- գրել է Արսեն Twitter-ում։
Նախագահի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շարունակվող գործողության շրջանակում իրականացվել է ինը ռեյդ, առգրավվել է չորս անշարժ գույք, իսկ հանցավոր խմբի չորս անդամներ ձերբակալվել են։