Աղանդավորները գողացել են ռուս կնոջ կատվին՝ «աշխարհը միջուկային պայթյունից փրկելու համար»
ԱյլՌԴ բնակչուհի Դարյանա Մոժաևան Instagram-ի իր էջում հայտնել է, որ աղանդավորներն առևանգել են իր կատվին և տարել Բալի, հայտնում է Gazeta.ru–ն։
Նա պատմել է, որ իր ընկերուհին, ով խնամելիս է եղել կատվին, «խելագարվել է» և դարձել աղանդի անդամ։
Աղջիկը նշել է, որ Կալի անունով կատվին գողացել են դեկտեմբերի 31-ին և տարել Բալի։ Նրա խոսքով՝ առևանգողները կարծում են, որ ընտանի կենդանուն «վիճակված է հունվարի 15-ին փրկել աշխարհը միջուկային պայթյունից»։