Վաղաժամկետ դադարեցվել են Դավիթ Փափազյանի լիազորությունները
Հասարակություն«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։
Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։