Մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին․ Պատրիարք Կիրիլի ուղերձը Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին
ՀասարակությունՄոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։
«Պատմության այս բարդ ժամանակափուլում մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին և աղոթել Փրկչին՝ աշխարհի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար և բարի գործերով՝ փառաբանել Քրիստոսի անունը»,-ասված է ուղերձում։