2024-ին ՀՀ շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
ՏեսանյութերՄիջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Նրա խոսքով` 3 կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում։
«Աշխարհի խոշորագույն, լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նշել է Իսպիրյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ Իսպիրյանի, ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։