Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՔաղաքականՀունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։
Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։