Ստեփանավանի քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ․ փաստաբան
Բլոգոսֆերա
«Ստեփանավանի քպական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ»,– այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա ով է ճիշտ, ով՝ սխալ:
Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող եք»,- գրել է փաստաբանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը