Շվարցենեգերն աճուրդում 270 հազարով վաճառել է ժամացույցը, որի պատճառով բերման էր ենթարկվել
ԱյլԴերասան Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում 270 հազարով վաճառել է ժամացույցը, որի պատճառով կալանավորվել էր, գրում է «Die Pressa»-ն։
Հասույթը կուղղվի բնապահպանական նախաձեռնություններին:
Հունվարի 16-ին Շվարցենեգերին բերման էին ենթարկել Մյունխենի օդանավակայանում՝ շվեյցարական «Audemars Piguet» ընկերության արտադրության ժամացույցի պատճառով, որոնք դերասանը չէր հայտարարագրել մինչ այդ։ Այս մոդելը պատրաստվել է հատուկ դերասանի համար, նա կրել է այն մի քանի ֆիլմերում։