Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ Երկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ Գևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներին Լատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները 

Ինչո՞ւ են հուզվում «նոր» բնորոշումից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս բորբոքվել էր իրեն տրված «ձախողված» բնորոշումից: Միայն նա չէ. նրա ամբողջ խմբակցությունը, ինչպես ասվում է՝ ձայնները գլուխները գցեցին, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանը հնչեցրեց այդ բնորոշումը: Ի դեպ, արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, հարցում արծարծված հանգամանքներին, այլ «իր ոճով» մի քանի անհասկանալի արտահայտություն արեց, ինչն ավելի շուտ խռովկանի ցաքուցրիվ արձագանքի տպավորություն թողեց: Բայց շրջանցենք նրա պահվածքի «հոգեվերլուծական» պահն ու անցնենք բուն ասելիքին: Փաշինյանն, ի դեպ, նաև «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»: Թե ինչու էին կամ ինչու են Փաշինյանին որոշակի բնորոշումներ տալիս, բազմիցս արծարծված է, ուստի այդ թեմայի մեջ այս անգամ չենք ընկղմվի:

Բավարար է հիշեցնել միայն, որ նույն Փաշինյանը Ստեփանակերտում գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ հիմա, ավելի ճիշտ՝ ավելի քան 1 տարի է, ինչ նա ուրացել է Արցախը, այն համարել ու համարում է ադրբեջանական տարածք, ավելին՝ թշնամուն բացեիբաց հասկացրեց, որ նրա հարձակման դեպքում ոչ մի կերպ չի օգնելու Արցախի հայերին: Այդ ցեղասպանական ոճիրն էլ մի քանի ամիս առաջ է եղել, որպեսզի այստեղ մանրամասն հիշեցնենք: Բայց վերադառնանք վերջին բնորոշմանը: Ինչո՞ւ են նրան բնորոշում որպես «ձախողված», այն է՝ «լուզեր»: Ընդ որում, խնդիրը սոսկ պետական կառավարման ձախողումները չեն, որոնց արդյունքում գրեթե բոլոր ոլորտներն ավիրված են: Խնդիրը նաև, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկն» է: Այ, այստեղ փակագծերն արժե մի փոքր բացել: Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են 2020-ից հետո շարունակաբար խոսել «խաղաղության օրակարգի» մասին:

Հիմնական թեզերն էլ հազիվ թե շատերը մոռացած լինեն. այն էր, թե՝ Արցախը հանձնենք Ադրբեջանին, հրաժարվենք Արցախից, որպեսզի պահենք ՀՀ-ն՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով, «կադաստրի թուղթ» ստանանք, թուրքերի հետ առևտուր անենք և այդպես շարունակ: Ամենակարևորը՝ ուրացումը հրամցվում էր որպես հետագա խաղաղության, «հարևանների հետ խաղաղ գոյակցելու», նոր կորուստներ չունենալու, ինքնիշխանության երաշխիք: Այսինքն, Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի դեմ վարվող քաղաքականությունն արդարացվում էր դրանից հետո «չաղ ու բախտավոր» կամ «կուշտ ու ապահով» ապրելու գրավականով: Արցախի փաստացի կործանումից հետո կամ դրան զուգընթաց Նիկոլ Փաշինյանը հրապարակ բերեց մեկ այլ «հանճարեղ» նախագիծ, որի անունը դրեցին «խաղաղության խաչմերուկ»: Ավելի ճիշտ, դա նույն «խաղաղության օրակարգն» էր՝ պլակատի կամ քարտեզի տեսքով նկարած: Նկարի վրա մի ամբողջ «տեսություն» ու «գաղափարախոսություն» շարադրեցին:

Մի ամբողջ տարի գլուխ տարան, թե՝ «խաղաղության պայմանագիր» են մշակում Ալիևի հետ, ուր որ է՝ կստորագրեն, մոտ են ստորագրմանը, անկլավներ են պատրաստ տալ, գյուղեր են պատրաստ զիջել (իրենց ասելով՝ վերադարձնել) Ադրբեջանին, միայն թե… Բայց մեկ էլ Ալիևը, որ չցանկանալով կորցնել պահը, իր վարկանիշային վերնակետում բեմադրել է «վերընտրություն» քաղաքական ներկայացումը, բուռն ելույթ է ունենում, ընդգծված ագրեսիվ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության այն տարածքներից, որտեղ ներթափանցել են ադրբեջանական զորքերը, մի միլիմետր անգամ հետ չի քաշվելու: Մի խոսքով՝ կետ առ կետ «ջրում» կամ ոչնչացնում է Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նշագծումները, լուսացույցները, բորդյուրներն ու հիմքերը: Այսպես ասենք՝ խաչ է քաշում խաչմերուկի վրա: Ու դա արվում է այնքան բացահայտ, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամենավերջին նիկոլականը հասկանում են, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածից անգամ «կ» տառը չի մնացել:

Ճիշտ է, իներցիայով դեռ ինչ-որ բաներ են խոսում այդ «խաչմերուկի», հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման ու նման բաների մասին, բայց արդեն հասկանալի է, որ դա ավելի շուտ սեփական լսարանի առաջ գոնե ինչ-որ դեմք պահելու խնդիր ունի: Ոչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է ավելի քան մեկուկես տարի տարփողվող հիմնական քաղաքական ուղեգծին՝ «խաղաղության (օրակարգ, խաչմերուկ) պայմանագիր» ասվածին, ապա, այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բացահայտ ձախողվել են: Ավելի ստույգ, «խաղաղության պայմանագիր» հասկացություն չէր էլ կարող լինել Ադրբեջանի նման հանցագործ պետության հանցագործ ղեկավարների ագրեսիվ տրամադրվածության պարագայում: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ ինչպես մոլորեցնել հանրության մի ստվար հատվածին: Այս պարագայում ո՞րն է ամենացանկալի, ամենացավոտ հարցը մեր հասարակության համար: Ճիշտ է, խաղաղությունը: Ու այդպես եղել է միշտ: Եվ հենց «խաղաղություն» բառով էլ նա խաղում է հանրության զգացմունքների հետ:

Այստեղ դժվար է չհամաձայնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ, որը գրում է. «Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են՝ ներառյալ նրա՝ օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները»: Վերադառնանք ձախողմանը: Բացի այն, որ իրենք են ձախողվել, նրանք այդ «քաղաքականությամբ» Հայաստանն են դրել ամբողջական ձախողման իրական սպառնալիքի տակ: Ավելին, ստացվում է, որ Արցախի ուրացումը, Արցախի զիջումն ու կորուստը, հազարավոր զոհերը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական նվաստացումները հանդուրժելը հանուն «ոչնչի» էին:

Կամ, ավելի շուտ, հանուն այն բանի էին, որ այսօր Ալիևը հայտարարի, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա Արևմտյան Ադրբեջան, որ Ադրբեջանի ու Ադրբեջանի (Նախիջևանի) միջև կապը պետք է լինի անխափան ու որևէ երրորդ կողմի համար անվերահսկելի և այլն, և այդպես շարունակ: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» (օրակարգի, պայմանագրի) հենց ձախողում: Իսկ իր ծրագրերը ձախողած քաղաքական թիմը, թիմապետով հանդերձ, ենթակա է ձախողված բնորոշվելուն: Դե, հանրության կողմից տրվող այլ բնորոշումներին զուգահեռ: Ավելին, Փաշինյանը ոչ միայն ձախողված է: Ինչպես վկայում են բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ, իրական մտավորականներ, հանրության մեծ մասը, Փաշինյանը վաղուց քաղաքական բանկրոտ է: Նա, վնասից բացի, ուրիշ ոչինչ չունի տալու ո՛չ Հայաստանին, ո՛չ հայությանը, եթե կուզեք՝ ո՛չ էլ իր քաղաքական մերձավոր շրջապատին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանվել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ
Ամենադիտված