Մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար. Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀիմա, ըստ էության քիչ թե շատ ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղղակի շփումները: Այս մասին ՔՊ վարչության նսիտին կուսակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից:
«Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու, մասնավորապես իմ աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջեւ, մասնավորապես այդ կապուղիներով մենք ընդունեցինք համատեղ հայտարարությունը, որի արդյունքում նաեւ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան: Իհարկե, աշխատանքի թեման խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը: Նրանք մեզ են ուղարկում, մենք աշխատում ենք, իրենց ենք ուղարկում: Հիմա, ըստ էության, աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքցրած տարածքային պահանջներ եւ նկրտումներ չունենանք, որովհետեւ դիվանագիտական տեքստերը իրենք միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր եւ տողատակեր են ունենում: Եւ մենք Ադրբեջանի, երեւի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, հետագա վտանգեր ենք տեսնում: Ես կարծում եմ, որ մենք այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը մենք պետք է շարունակենք կառավարել, մինչեւ այս հարցերը պատասխան ստանան»,- ասել է նա: