Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդի է հանվել (լուսանկար)
ԱյլՄեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ատամների պրոթեզը աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում։
«Չերչիլի ատամների պրոթեզը, թերևս, ամենաարտասովոր իրերից է, որ երբևէ վաճառել ենք», - ասել է «The Cotswold Auction» ընկերության ղեկավար Լիզ Փուլը, որին մեջբերում է The Guardian-ը: Աճուրդը կկայանա Չելթենհեմում փետրվարի 6-ին:
Այս պրոթեզը Չերչիլը կրել է 1940 թվականի հունիսի 4-ին բրիտանական խորհրդարանում իր՝ «Մենք կռվելու ենք լողափերում» ելույթի ժամանակ։